Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունվար / 2021 : 01-20

«Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն, որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա». Սիլվա Կապուտիկյան

Դու հեռացար…
Բայց ես գիտե՛մ, ես գիտե՛մ,
Ու՛ր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա…

Հազար աչքե՜ր հուրհրան քո առաջին`
Ե՛ս կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ո՛վ էլ խոսի` քեզ հետ իմ ձայնը կգա,
Իմ շշու՜նջը կփարվի քո ականջին:

Էլեկտրավար փողոցներով երբ քայլես`
Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ.
Ծառերի թավ թավիչները դիպչեն քեզ`
Հոգնած դեմքդ կշոյեն ի՛մ քնքշությամբ:

 

 

Տուն գաս նորից, քո գրքերի մեջ սուզվես`
Թղթերիդ մեջ ե՛ս կերևամ վերստին,
Ծխախոտի ծու՜խ կդառնամ քո շուրթին,
Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս:

Լուսամուտդ փակես` մրրի՛կ կլինեմ,
Հո՛ղմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ,
Ու սենյա՛կդ ու աշխա՛րհդ կխուժեմ,
Ու կխառնեմ թղթե՛րդ, կյա՛նքդ, հոգի՛դ…

Ո՛չ, չե՜ս կարող, ինձ չե՛ս կարող մոռանալ…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

 

Author's cover photo
Ամսաթիվ 20 / Հունվար / 2021 : 01-20
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 45107անգամ
Վերջին լուրեր