20 / Հունվար / 2021 : 09-51

Թուրքիայի համար զորավարժություններում ադրբեջանական զինուժի ներգրավումը կարող է նշանակել երկու բան

Սեւրի պայմանագրի 100-րդ տարին՝ Կարսի զորավարժություններով

«Թուրքիան նախատեսում է Ադրբեջանի հետ փետրվարի 1-12-ը Կարսում զորավարժություններ անցկացնել: Այլ կերպ ասած՝ վերջինս Սեւրի պայմանագրի կնքման 100-ամյակի տարին սկսում է զորավարժություններով, ինչը, բնականաբար, հստակ ուղերձներ է պարունակում:

Գրեթե կես միլիոն զինծառայողով բանակ ունեցող Թուրքիայի համար զորավարժություններում ադրբեջանական զինուժի ներգրավումը կարող է նշանակել երկու բան: Առաջին՝ այն սիմվոլիկ է հատկապես արցախյան վերջին պատերազմի համատեքստում:

Ամենայն հավանականությամբ, դա առաջին հերթին Հայաստանին եւ Ռուսաստանին ուղղված մեսիջ է Սեւրի պայմանագրի հարյուրամյակի առիթով: Առավել եւս, որ մեծ քաղաքականության օրակարգերում ակտիվացել են պայմանագրի շուրջ խոսակցությունները եւ քննարկումները:

Զորավարժությունները նշանակում են, որ Թուրքիան առնվազը չի բացառում Սեւրի պայմանագրի տրամաբանության ներքո հնարավոր զարգացումները եւ տարվա մեկնակին կազմակերպում է ուժի ցուցադրություն ադրբեջանական բանակի հետ՝ հիշեցնելով արցախյան պատերազմի ելքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 48460անգամ
Վերջին լուրեր