Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունվար / 2021 : 10-13

Պաթոս քաղաքում Թալեաթ փաշայի փողոցը վերանվանել են «Արդարություն»

Կիպրոսի Հայ ազգային հանձնախումբը իր երախտագիտությունն է հայտնում Պաթոսի քաղաքային իշխանություններին՝ Թալեաթ փաշայի փողոցը վերանվանելու որոշման համար: Այժմ այն կոչվում է «Արդարություն»:

«Պաթոսի քաղաքային խորհուրդը, գիտակցելով ներկա եւ ապագա սերունդների հանդեպ իր պատասխանատվության լրջությունը, միաձայն որոշեց հեռացնել Թալեաթ փաշայի անունը քաղաքի փողոցի վրայից եւ ձայների մեծամասնությամբ որոշեց այն վերանվանել «Արդարության փողոց»՝ այդպիսով ցանկանալով համոզել տեղական եւ միջազգային հանրությանը, որ ցեղասպանություն գործած մարդիկ պատմության լուսավոր էջերում տեղ չունեն»,- ասվում է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Պաթոսի քաղաքապետ Ֆետոն Ֆետոնոսիին այն բանի համար, որ նա առանց երկմտելու վերականգնեց արդարությունը»:

Դիտվել է 8113անգամ
Վերջին լուրեր