20 / Հունվար / 2021 : 12-35

Թրամփը «մահացել Է» որպես քաղաքական գործիչ․ Ռոհանի

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել Է» որպես քաղաքական գործիչ: Այդ մասին, հունվարի 20-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Թրամփը մահացել Է, նրա քաղաքական կյանքն ավարտվել Է»,-կառավարության նիստում ասել Է Ռոհանին՝ Թրամփին համարելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «աստծո ողորմածություն»:

Թրամփը Ջո Բայդենին պարտվել Է նախագահական ընտրությունների արդյունքներով, որոնք անցկացվել են նոյեմբերին: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է 10397անգամ
Վերջին լուրեր