20 / Հունվար / 2021 : 13-08

Թրամփը քննարկել է նոր կուսակցություն ստեղծելու հնարավորությունը

Դոնալդ Թրամփը, որի նախագահական ժամկետն ավարտվում է այսօր, իր դաշնակիցների հետ քննարկել է նոր կուսակցության ստեղծման հնարավորությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփը ցանկանում է այն անվանել «Հայրենասիրական կուսակցություն»։ Նշվում է, որ նոր կուսակցության ստեղծումը կպահանջի զգալի ներդրումներ։ Թրամփը մեծ թվով կողմնակիցներ ունի, որոնց մի մասը ներգրավված չի եղել Հանրապետական կուսակցության քաղաքականության մեջ մինչև նրա իշխանության գալը։

Որոշ հանրապետականների հետ Թրամփի հարաբերությունները նկատելիորեն սրվել են։ Այսպիսով, Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելը մեղադրել է գործող նախագահին հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների մեջ։

Դիտվել է 4801անգամ
Վերջին լուրեր