20 / Հունվար / 2021 : 15-16

Իմ քաղաքական շարժումը նոր է սկսվում․ Թրամփի հրաժեշտի ուղերձը

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժեշտի խոսքում թվարկել է իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները։: Երկրի ղեկավարի ելույթը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքում:

«Այս շաբաթ մենք անցկացնելու ենք նոր վարչակազմի երդմնակալության արարողությունը, և ես աղոթում եմ դրա հաջողության համար՝ Ամերիկան անվտանգ և բարգավաճ պահելու գործում», - ասել է պետության ղեկավարը:

Ըստ Թրամփի՝ իր ստեղծած քաղաքական շարժումը «նոր է սկսվում»: «Հիմա, երբ ես պատրաստվում եմ իշխանությունը փոխանցել նոր վարչակազմին <...>, ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեր սկսած շարժումը նոր է սկսվում», - ասել է նախագահը:

Ամփոփելով իր իշխանության չորս տարվա արդյունքները՝ Թրամփը նշել է, որ վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ առաջին նախագահն է, «ով նոր պատերազմներ չի սկսել»:

«Ես հատկապես հպարտ եմ, որ տասնամյակների ընթացքում առաջին նախագահն եմ, ով նոր պատերազմ չի սկսել», - ասել է ամերիկացի առաջնորդը:

Բացի այդ, ըստ հանրապետականի, նա «համախմբել է աշխարհը՝ Չինաստանին դիմակայելու համար, ինչպես չի եղել նախկինում»:

Թրամփը նաև ասել է, որ վերականգնել է ԱՄՆ առաջնորդությունը համաշխարհային բեմահարթակում:

Տեսանյութ։

Դիտվել է 5675անգամ
Վերջին լուրեր