20 / Հունվար / 2021 : 15-32

Մելանիա Թրամփը խախտել է ավանդույթը՝ Սպիտակ Տանը չի ընդունել Ջիլ Բայդենին

Թեև ընդունված ավանդույթ է, որ հեռացող առաջին տիկինը ընդունի իր հետնորդին Սպիտակ տանը թեյախմության և շրջայցի ժամանակ, Մելանիա Թրամփը ընդհանրապես չի դիմել Ջիլ Բայդենին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի դուստրը՝ Էշլին, հարցազրույցում։ Այս մասին գրում է People-ը։

«Չեմ կարծում, որ նրանք պահում են ավանդույթները: Ցավալի է, բայց կարծում եմ, որ մեզ համար սովորական է դա»,- ասել է Էշլին:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում «թեյ և շրջագայություն» կոչվող ավանդույթ կա: Ըստ այդմ՝  հեռացող առաջին տիկինը ծանոթացնում է իր հետնորդին Սպիտակ տան հետ:

Դիտվել է 16157անգամ
Վերջին լուրեր