20 / Հունվար / 2021 : 16-23

Դելավեր նահանգում Ջո Բայդենը չի կարողացել զսպել արցունքները ելույթի ժամանակ (տեսանյութ)

 Ջո Բայդենը Դելավեր նահանգում հուզիչ ելույթ է ունեցել, որի ժամանակ արտասվել է: Տեսանյութը հրապարակվել է Բայդենի պաշտոնական յութուբյան ալիքում, փոխանցում է The Independent-ը:

Բայդենն իր խոսքում շնորհակալություն հայտնել իր ընտանիքին, թիմի անդամներին և ընկերներին, որից հետո արտասվել է:

Միջոցառումը տեղի է ունեցել ԱՄՆ ազգային գվարդիայի կենտրոնում, որը կրում է Բայդենի մահացած որդու՝ Ջոզեֆ Բո Բայդենի անունը:

«Ինձ համար այս ամենը մի փոքր հուզիչ է: Տեսե՛ք, դուք ինձ հետ եք եղել իմ ողջ կարիերայի ընթացքում, թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն ինչի համար», - ասել է Բայդենը՝ սրբելով արցունքները:

Բացի այդ, նա նշել է, որ «երբ ինքը մահանա, իր սրտում կգրվի Դելավեր. իրականում բոլոր Բայդենների սրտերում կգրի Դելավեր»: 

Ելույթի վերջում Բայդենը կրկին չի կարողացել զսպել արցունքները, երբ խոսել է մահացած որդու՝ Ջոյի մասին:

Բայդենի որդին Դելավեր նահանգի Ազգային գվարդիայի անդամներից է եղել: 2015 թվականի մայիսի 30-ին նա մահացել է գլխուղեղի ուռուցքից (գլիոբլաստոմա): 

Նշենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Դելավեր նահանգում ելութն ունեցել  է իր  երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Վաշինգտոն մեկնելուց առաջ։

Դիտվել է 12592անգամ
Վերջին լուրեր