Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունվար / 2021 : 16-34

Արցախը երկար ժամանակով կլինի ռուսական մի նահանգ. Հեքեքյան

Արցախը 100 տոկոսով եւ երկար ժամանակով կլինի ռուսական մի նահանգ, եւ չի բացառվում, որ նրանց ռուսական անձնագրեր բաժանեն ցանկացողներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

«Իսկ իրենք կուզեն, որովհետեւ հոգնել են անընդհատ բնաջնջման եզրին հայտնվելուց: Այսօր Հայաստանն ուղղակի Արցախը հանձնել է Ռուսաստանին: Պատահական չէ, որ երբ հարցրել են՝ ինչ անենք այնտեղ, ասել են՝ դիմեք ռուսական խաղաղապահներին»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հեքեքյանն ասաց. «Երբ մարդը ստանձնում է մի պաշտոն, որից գլուխ չի հանում եւ քայլեր է անում միայն իր մտքով, թեկուզ  մի քանի մերձավորների հետ քննարկելով, այլ ոչ բազում մասնագետների  լսելով, դա էլ է ինձ համար դավաճանություն:

Դու ի՞նչ իրավունք ունես, օրինակ, մանկատնից երեխայի որդեգրես, հետո գլուխն ուտես: Ասում ես՝ ես իրեն շատ եմ սիրում, բայց մեկ գցում ես գլուխն է ջարդվում, հետո ընկնում ոտքն է կոտրվում: Դա էլ է դավաճանություն, քիթը մտցնել մի տեղ, որից չես հասկանում»:

Դիտվել է 9683անգամ
Վերջին լուրեր