Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1137 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության 1137 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք վրացական պաշտոնական stopcov.ge կայքից:
Երկրում վարակակիրների ընդհանուր դեպքերի քանակը 251 071 է:
Նշվում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում ողջ երկրի տարածքում իրականացվել է 17 019 թեստավորում, այդ թվում 9840՝ հակամարմինների, 7179-ը՝ ՊՇՌ թեստով:
24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1179 վարակակիր:
Համավարակի սկզբից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 238 101 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է 11 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 2998 է:
Կարանտինային գոտում է գտնվում 536, ստացիոնար վերահսկողության տակ՝ 3478 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժվում է 534 պացիենտ: