21 / Հունվար / 2021 : 14-15

 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1137 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության 1137 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք վրացական պաշտոնական stopcov.ge կայքից:

Երկրում վարակակիրների ընդհանուր դեպքերի քանակը 251 071 է:

Նշվում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում ողջ երկրի տարածքում իրականացվել է 17 019 թեստավորում, այդ թվում 9840՝ հակամարմինների, 7179-ը՝ ՊՇՌ թեստով:

24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1179 վարակակիր:

Համավարակի սկզբից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 238 101 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է 11 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 2998 է:

Կարանտինային գոտում է գտնվում 536, ստացիոնար վերահսկողության տակ՝ 3478 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժվում է 534 պացիենտ:

Դիտվել է 5967անգամ
Վերջին լուրեր