15 / Ապրիլ / 2020 : 17-54

«Սկզբնապես ուսումնասիրել ենք ջուր խմելու մշակույթը, թե ինչպիսի՞ ջուր պետք է խմել առողջ լինելու համար և ինչպե՞ս խմել այն». «ARARAT GROUP» USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյան

«ARARAT GROUP» ընկերության ապրանքանիշը տարբերվում է ոչ միայն իր յուրահատուկ դիզայնով, այլև մի շարք այլ կարևոր հատկությունների շնորհիվ: Մինչ արտադրական գործունեությանն անցնելը մանրակրկիտ ուսումնասիրվել է այս ոլորտը՝  սկսած ջուր խմելու մշակույթից մինչև հայոց պատմությունը, որից հետո  մատուցվել է հանրությանը:

«Եղբայրս՝ Մուշեղ Մխիթարյանը, որը այս բիզնեսում իմ ուսուցիչն է եղել, շուրջ 16 տարի ուսումնասիրել է ջուր խմելու մշակույթը՝ ինչպիսի ջուր պետք է խմել և ինչպե՞ս: «Արարատ» ջրերի մեջ բացակայում են քիմիական տարրերը, գազային և այլ հավելումները: Մենք հաճախորդին մատուցում ենք այն, ինչը վերցնում ենք բնությունից»,- շեշտում է Վարդան Վահանյանն ու անդրադառնում ամենաբարդ բիզնեսներից մեկը ունենալու նպատակին:

«Մեզ համար նպատակային է ոչ թե գումար աշխատելը, այլ աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով: Մեր արտասահմանյան գործընկերներից շատերը թույր պատկերացում ունեն Հայաստանի մասին: Նրանք չգիտեն, թե որտեղ է Հայաստանը, կարծում են՝ ՌԴ կազմի մեջ մտնող մի պետություն է, իսկ երբ տեղեկացնում ենք, որ մենք շուրջ 30 տարի անկախացել ենք և պատմում ենք Հայաստանի մասին, նրանք ապշում են՝ ինչպես կարող է 3.000.000 բնակչություն ունեցող երկրում գոյություն ունենալ մի գործարան, որը կարող է մեկ ժամում տալ 20.000 շիշ արտադրություն: 

 

Վարդան Վահանյանի փոխանցմամբ, գործարանը պաշտոնապես բացվել է 2016 թվականին՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի տևել են շինարարական աշխատանքները, քանի որ հիմնադիրների նպատակն էր հիմնել մի գործարան, որը կդառնար  համար մեկը ԱՊՀ Երկրներում և Եվրոպայում:

Առաջատարը լինելու համար ինչպես ինքը՝ տնօրենն է նշում, անհրաժեշտ է մեծ պատրաստակամություն և պատրաստվածություն: Հենց այսպիսի հատկանիշների համար էլ աշխարհահռչակ դիզայներ Լարս Վալենտինը, որը 45 տարի շարունակ աշխատել է միայն «Nestlé» ընկերություն հետ, լինելով գլխավոր մարկելոտոգն ու դիզայները, համաձայնեց համագործակցել «ARARAT GROUP» ընկերության հետ: Աշխարհահռչակ դիզայները վեց ամիս անկացրել է Հայաստանում, ուսումնասիրելով և ծանոթանալով հայկական պատմությանը և շուրջ երեք տարի անց՝ ստեղծեց Արարատ ջրերի շշերի դիզայնը:

«Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան, ծանոթացնել պատմությանը, մշակույթին,  այստեղի կյանքին, ուզում եմ՝ իրենց աչքերով տեսնեն գործարանը և հետևեն գործարանի աշխատանքին: Ուրախ եմ, որ կարողացել ենք այս տարիների ընթացքում մնալ ԱՊՀ-ում առաջինը՝ մատուցելով իսկական հայկական մաքուր ջուր և կարծում եմ՝  մեր պարտքն է ցույց տալ աշխարհին, որ Հայաստանն ևս կարող է ներկայանալ մեծ շուկայում և հաջողություն գրանցել»,- նշում է Վարդան Վահանյանը:   

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 15 / Ապրիլ / 2020 : 17-54
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 9661անգամ
Վերջին լուրեր