22 / Հունվար / 2021 : 13-36

Արցախի Ջաբրայիլի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Հունվարի 22-ին Արցախի Ջաբրայիլի (Մեխակավան) շրջանում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից Սուլթանով Ազեր Ալիօղլուի (ծնված 1974 թ.) աշխատանքի ժամանակ ական է պայթել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ջաբրայիլի շրջան ուղարկված աշխատակիցն ականազերծման գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել:

Նշվում է,որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Դիտվել է 8011անգամ
Վերջին լուրեր