Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունվար / 2021 : 15-39

«Շուշին ոչ թե ինչ որ «անորոշ պատմությամբ» քաղաք է, այլ...». Ռուբեն Շուխյան

 

Շուշիի համայնապատկերը` 1905 թվականին թաթար հրոսակների կողմից հայկական առեւտրական թաղամասի ավերումից հետո։
Ի դեպ, Շուշին ոչ թե ինչ որ «անորոշ պատմությամբ» քաղաք է, այլ 19֊րդ դարի երկրորդ կեսին և 20֊րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանի խոշորագույն կենտրոններից մեկը` Երևանի, Ալեքսանդրապոլի, Կարսի հետ միասին։
1918-1920 թթ. Շուշին եւ շրջակա հայկական բնակավայրերը թուրք-թաթարական խաշնարածների կողմից ենթարկվել են նոր ջարդերի եւ կոտորածների: Միայն 1920 թ. մարտի 22-23-ի գիշերը թուրք-թաթարական հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների, կողոպտել եւ հրի մատնել ողջ հայկական թաղամասը: 1921 թ. Շուշին, Լեռնային Ղարաբաղի կազմում, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ հանձնվել է Սովետական Ադրբեջանին:

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ 
 

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հունվար / 2021 : 15-39
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 89152անգամ
Վերջին լուրեր