Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունվար / 2021 : 17-15

Չեղարկվել է Ռիո դե Ժանեյրոյի ամենամյա կառնավալը

Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշում են կայացրել 2021-ին չեղարկել  ամենամյա հանրահայտ կառնավալը։ Այս  որոշման մասին  հայտնել է Բրազիլիայի  քաղաքապետ Էդուարդու Պաիսը։

«Ես երբեք չեմ թաքցրել իմ կիրքը կառնավալի հանդեպ և մեր քաղաքի համար այս մշակութային իրադարձութան տնտեսական կարևորությունը։ Սակայն այժմ իմաստ չկա ենթադրել, որ մենք կարող ենք կառնավալն անցկացնել հուլիս ամսին»,- գրել է Պաիսը։

Սեպտեմբեր ամսին Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի կազմակերպիչները, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված չեղարկել էին դրա անցկացումը 2021 թվականի փետրվար ամսին:

Նոյեմբերին, սամբայի դպրոցների լիգան, որը պատասխանատու Է կառնավալի կազմակերպման համար,  առաջարկել է միջոցառումն անցկացնել հուլիսին, եթե համաճարակաբանական առումով հաջողություններ գրանցվեն բնակչությանը պատվաստելուց հետո։

Էդուարդու Պաիսը նշել, որ  կառնավալը անշուշտ  կտոնեն 2022 թվականին։

Նշենք , որ ամենամյա հանրահայտ կառնավալը,  ավանդաբար նշվում Է փետրվարին՝ կաթոլիկների Մեծ Պահքի սկսվելուց առաջ։

yelaket.am

 

Դիտվել է 11163անգամ
Վերջին լուրեր