Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունվար / 2021 : 11-32

Անկարայի հեռուն գնացող նպատակները

«Նկատենք, որ 2008 թվականի Օսիայի իրադարձությունների նախադրյալները դրվել էին դեռեւս 2004 թվականին, երբ ՌԴ միջնորդությամբ փաստացի անկախ Աջարիայի Հանրապետությունը հանձնվեց Սաակաշվիլիի նոր իշխանությանը:

Սակայն Աջարիայից Աբաշիձեի հեռացումը ունեցավ մեկ այլ հետեւանք, որը անտեսվեց եւ որի դրսեւորումներն այսօր ավելի են իրենց զգացնել տալիս հատկապես Հայաստանի եւ հայաբնակ Ջավախքի համար:

2004 թվականից հետո Թուրքիան բառիս բուն իմաստով մտավ Աջարիա եւ Վրաստան: Ասլան Աբաժիձեն իրեն համարում էր հակաթուրք  ղեկավար եւ այդ մասին մշտապես բարձրաձայնում էր: Թուրքիան այսօր ոչ միայն փոխում է բուն Աջարիայի, այլեւ նրա հարակից շրջանների կրոնական եւ էթնիկ կազմը:

Վերջինիս հովանավորությամբ վրացական այն գյուղերում, որտեղ թեկուզ փոքր թվով մուսուլմանական հավատքի բնակիչ կա, կառուցվում են մզկիթներ, եւ խրախուսվում է իսլամի դավանանքը:

Դրա հետեւանքով տեղի են ունենում բախումներ քրիստոնյա եւ մուսուլման համագյուղացիների միջեւ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 12064անգամ
Վերջին լուրեր