Իրանը ԱՄՆ-ի նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները, հաղորդում է Tasnim-ը:
Հոդվածում, որը հրապարակվել է Foreign Affairs ամսագրում, Զարիֆը մանրամասն նկարագրել է 2015-ի միջուկային գործարքի հարցով Իրանի դիրքորոշումն ու նոր վարչակազմից սպասվելիք քաղաքականությունը:
«ԱՄՆ նոր վարչակազմը պետք է հիմքային ընտրություն կատարի: Վարչակազմը կարող է ընդունել իրեն նախորդած վարչակազմի անհաջող քաղաքականությունն ու շարունակել միջազգային համագործակցության եւ միջազգային իրավունքի անտեսման ուղին, կամ էլ կարող է հրաժարվել անցյալի անհաջող ենթադրություններից ու փորձել աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու հարգանքին:
Նոր վարչակազմը կարող է փրկել միջուկային համաձայնագիրը, սակայն միայն այն դեպքում, եթե կարողանա դրսեւորել Վաշինգտոնի իրական քաղաքական կամքը:
Վարչակազմը պետք է սկսի պատժամիջոցների անվերապահ չեղարկումից: Իր հերթին, Իրանը չեղարկել է դրույթների շտկման հարցով բոլոր միջոցները, որոնք ընդունել է միջուկային գործարքից Թրամփի դուրսբերումից հետո:
Համաձայնագիրը ստորագրած մնացած կողմերի կորոշեն, թե արդյոք պետք է թույլ տան ԱՄՆ-ին վերադառնալ բանակցություններին, որոնցից ԱՄՆ-ն հրաժարվել է 2018 թվականին»,- նշել է Զարիֆը իր հոդվածում: