Ոճային մայրիկ. Մարտայի լուսանկարը
Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հուդի է կրում, կաշվե բաճկոն։ Մարտան արձակել է մազերը, սեւ գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարտան, որն ամիսներ առաջ առաջին անգամ մայր է դարձել, բաց գույնի շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ առանց շպարի էր։ «Առանց ֆիլտրի»,- հրապարակումն այսպես էր մակագրել երգչուհին։