Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հունվար / 2021 : 12-55

Լուկաշենկոյի երկրպագուհին մտել է հոկեյի խաղադաշտ ու համբուրել նրա շուրթերը (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկրպագուհիներից մեկը՝ Յուլիա անունով մի կին, մտել է  է հոկեյի սառցադաշտ, գրկել նախագահին և համբուրել նրա շուրթերը: Այս մասին հայտնում է rambler.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել «Օլիմպիական արենա» մարզադաշտում՝ հոկեյի խաղից հետո: Յուլիային հաջողվել է գրկել իր Լուկաշենկոյին և համբուրել նրան: Լուկաշենկոն չի հրաժարվել համբուրել Յուլիայի շուրթերը։

Ամեն ինչ տեղի է ունեցել խանդավառ հանդիսատեսի աչքի առջև:

Յուլիան ասել է, որ մարզադաշտ էր եկել միայն երկրի ղեկավարի հետ լուսանկարվելու համար:

Զրուցելով նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյմոնտի հետ՝ նա տեղեկացել է, որ այդ հնարավոր կլինի միայն դեպքում, երբ ինքը սառուցի վրա լինի: Քանի որ սառույցի վրա առանց չմուշկների արգելված է ոտք դնել, նա առանց հարցնելու հոկեյիստներից մեկից վերցրել է 45 չափսի չմուշկներ և սահել է դեպի Լուկաշենկոն:

Կնոջ ամուսինը տրիբունայից ականատես է եղել Յուլիայի համբույրին Բելառուսի նախագահի հետ:

Դիտվել է 120642անգամ
Վերջին լուրեր