Միայն առաջին եւ երկրորդ դասարացիները կունենան գարնանային արձակուրդներ. փոխնախարարը մանրամասնում է
Գարնանային արձակուրդները առաջին դասարանցիների համար կլինեն մարտի 22-ից ապրիլի 4-ը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը:
«Երկրորդ դասարանցիների համար արձակուրդները կլինեն մարտի 2-ից մինչեւ մարտի 28-ը: Մյուս դասարանների համար նախատեսված չեն գանանային արձակուրդներ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը»,-ասաց նա:
«Այս պահին մյուս դասարանների համար, հաշվի առնելով աշնանային մեծ դադարը՝ գարնանային արձակուրդ նախատեսված չէ։ Ընթացքում, իհարկե, առողջապահական իրավիճակից ելնելով՝ պարբերաբար քննարկում ենք ուսումնական պրոցեսի կազմակերպումը մեր գործընկերների հետ»,- նշեց Անդրեսայանը։
Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ ուսումնական ավարտը նույնպես միատեսակ չէ. «Մասնավորապես, 12-րդ դասարանների պարագայում, որտեղ ունենք պետական քննությունների կազամկերպման եւ զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին:
Տարին շուտ կավարտվի նաեւ առաջին եւ երկրորդ դասարանցիների համար, իսկ մնացած դասարանները կավարտեն հունիսի 18-ին»: