25 / Հունվար / 2021 : 15-43

 Միայն առաջին եւ երկրորդ դասարացիները կունենան գարնանային արձակուրդներ. փոխնախարարը մանրամասնում է

Գարնանային արձակուրդները առաջին դասարանցիների համար կլինեն մարտի 22-ից ապրիլի 4-ը: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը:

«Երկրորդ դասարանցիների համար արձակուրդները կլինեն մարտի 2-ից մինչեւ մարտի 28-ը: Մյուս դասարանների համար  նախատեսված չեն գանանային արձակուրդներ՝ հաշվի առնելով աշնանային մեծ դադարը»,-ասաց նա:

«Այս պահին մյուս դասարանների համար, հաշվի առնելով աշնանային մեծ դադարը՝ գարնանային արձակուրդ նախատեսված չէ։ Ընթացքում, իհարկե, առողջապահական իրավիճակից ելնելով՝ պարբերաբար քննարկում ենք ուսումնական պրոցեսի կազմակերպումը մեր գործընկերների հետ»,- նշեց Անդրեսայանը։

Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ ուսումնական ավարտը նույնպես միատեսակ չէ. «Մասնավորապես, 12-րդ դասարանների պարագայում, որտեղ ունենք պետական քննությունների կազամկերպման եւ զորակոչի հարցեր, ուսումնական տարին ավարտվում է հունիսի 4-ին:

Տարին շուտ կավարտվի նաեւ առաջին եւ երկրորդ դասարանցիների համար, իսկ մնացած դասարանները կավարտեն հունիսի 18-ին»:

 

Դիտվել է 21012անգամ
Վերջին լուրեր