25 / Հունվար / 2021 : 20-37

Ստամբուլում աղբահավաքը դանակի 7 հարված է հասցրել ռուս կնոջը, վիրավորել ևս երկուսի

Արդեն տեղեկացրել ենք Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում մի տղամարդ դանակով հարձակվել է 3 ռուսների վրա:   Այս մասին հաըտնում է RBK-ն՝ հղում անելով Haber Turk-ին:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի գիշերը: Տուժել է 2 կին և 1 տղամարդ: Նրանք հոսպիտալացվել են: Ականատեսի խոսքով՝ կանանցից մեկը ստացել է դանակի 7 հարված, իսկ մյուս անձինք՝ 3-4 հարված:

Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին, որը պարզվել է, որ աղբահավաք Հասան Հուսեյնն է: Նա հարցաքննվել է:

Դիտվել է 12608անգամ
Վերջին լուրեր