Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունվար / 2021 : 09-53

 ՀՀ-ի շուրջ տարածաշրջանային լարվածությունը չի թուլանում

«Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը:

Վերջին տարիներին Թուրքիան տասն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ 5 մլրդ դոլարից հասցնելով 50 մլրդ-ի, սակայն արցախյան պատերազմի ֆոնին թուրքական լիրայի անկումը վերջինիս ստիպում է այդ հարցում որոշ վերանայումներ անել:

Այս երկիրն արդեն առարկայական դժվարությունների է հանդիպում տարբեր պետություններում ռազմական ներկայություն ապահովելու իր ձգտումներն իրականացնելիս:

Տարածաշրջանում ռազմական ուժի ցուցադրմամբ խմորումները շարունակվում են, ինչն առարկայական լարվածություն է առաջացնում նաեւ տարածաշրջանի մյուս երկրների՝ ՌԴ-ի եւ Իրանի համար:

Ստեղծված իրավիճակը Հայաստանին պարտադրում է մեծացնել ռազմական կարողությունների հզորացման եւ դիվանագիտական գործընթացները՝ մեզ համար բարենպաստ ռելսերի վրա դնելու նպատակով տարվող աշխատանքների ծավալները»:

  Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 37121անգամ
Վերջին լուրեր