Ռուսաստանը վերացնում է մուտքի սահմանափակումները 4 երկրի քաղաքացիների համար

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանը վերացնում է մուտքի սահմանափակումները Ֆինլանդիայի, Հնդկաստանի, Քաթարի և Վիետնամի քաղաքացիների համար, հայտնել է Ռուսաստանի կառավարությունը երկուշաբթի օրը՝ հունվարի 25-ին: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։
Այս երկրների քաղաքացիները և այնտեղ բնակության թույլտվություն ունեցողները կարող են անցնել Ռուսաստանի սահմանը օդային անցակետերի միջոցով: Բացի այդ, ռուսները հնարավորություն են ստանում մեկնել նշված չորս երկրներից որևէ մեկը:
Այս պետությունների հետ օդային հաղորդակցությունը կվերսկսվի հունվարի 27-ից:
Նշենք, որ Ռուսաստանում մարտ ամսին դադարեցվել էին կանոնավոր և չարտերային թռիչքները՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։