Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հունվար / 2021 : 17-49

Իրանը գրանցել է ռուսական Sputnik V պատվաստանյութը

Ռուսական Sputnik V պատվաստանյութը հաջողությամբ գրանցում է անցել Իրանում: Թեհրանը հույս ունի մոտ ապագայում իր համատեղ արտադրությունը սկսել ՌԴ մասնակցությամբ, երեքշաբթի հայտնել է ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ «Спутник V»-ն երեկ գրանցվել է Իրանում: Այն ողջունվել է մեր սանիտարական մարմինների կողմից, և մոտ ապագայում, հույս ունենք, մենք կկարողանանք գնել, ինչպես նաև մասնակցել համատեղ արտադրությանը Իրանում ՌԴ համապատասխան ինստիտուտների մասնակցությամբ»,- ասել է Զարիֆը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ:

Դիտվել է 5309անգամ
Վերջին լուրեր