«Ինձ համար իմ հայրենիքը դարձել է հենց իմ որդին, նրանք իրար միացել են՝ իմ որդին և հայրենիքը»․ Կարին Տոնոյանի նոր հարցազրույցը
«Ազգային գույներ» հաղորդաշարի հյուրն է «Հայ ասպետ» նախագծի հեղինակ և վարող, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ Կարին Տոնոյանը։
«Հայրենիքի սերն ինձ համար արժեցավ չափից թանկ նվիրում, ես ինձ հարց էի տալիս՝ ես պատրա՞ստ էի դրան, ես ինք որ միշտ կոչ եմ արել, որ հայրենիքները նաև անձնազոհության միջոցով են պահվում և առաջին հերթին, միշտ պատրաստ էի անձամբ նվիրելու։ Շատ դժվար եմ գտնում պատասխանը։ Բայց նաև պատասխանը այնտեղ է, որ իմ որդին գուցե իմ դաստիարակությամբ, գուցե իմ այրամբ, բայց ինքն է գնացել, դա իր որոշումն է եղել»,- նշեց Կարին Տոնոյանը։
«Ճիշտ է, ես եմ արթնացրել, ասել, որ պատերազմ է, չգիտեմ ինչու կանխազգում էի․․․ պատերազմ է․․․ և, հենց առաջին վայրկյանից, սկսեցի հեկեկալով լաց լինել, մինչև իր ճանապարհելու պահը, անընդհատ լաց էի լինում, ինչը չէր եղել 16 թվականին, Մենուան 16 թվականին գնացել»,- հիշում է Կարին Տոնոյանը ինչպես որդուն երկրորդ անգամ ճանապարհեց պատերազմ, նշելով՝ գուցե մայրերի հոգին կանխազգում է։
«Հիմա ոչինչ չեմ կարող փոխել, եթե կարողանայի կփոխեի․․․ և որդուն գուցե ամեն ինչից շատ սիրող մայր, գուցե իմանայի, որ դաժան է ավարտվելու ինձ համար պատերազմը, գուցե ես էլ չթողեի գուցե, չգիտեմ․․․»,- ասաց հերոսի մայրը։
«Ինձ համար իմ հայրենիքը դարձել է հենց իմ որդին, նրանք իրար միացել են՝ իմ որդին և հայրենիքը»,- նշեց Տոնոյանը ընդգծելով՝ «Ինձ համար իմ հայրենիքի վրեժը դարձել է իմ շարժիչ ուժը։ Հայրենիքի վրեժը այն լավագույն կրակն է, որ պետք է մեզ նորից հաղթանակ տանի»։
Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացվող տեսանյութում։
«Ազգային գույներ» հաղորդաշարի հեղինակ և վարող Անուշ Զոհրաբյան։