Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունվար / 2021 : 20-23

Վրաստանում շաբաթական երկու օր կարանտին կսահմանվի

Վրաստանում խանութների և հասարակական տրանսպորտի վերագործարկումից հետո «հանգստյան օրերի կարանտին» կսահմանվի. Թբիլիսի, Բաթումի, Գորի, Թելավի, Փոթի և Զուգդիդի քաղաքներում հասարակական տրանսպորտը չի աշխատի շաբաթ և կիրակի օրերին, սրճարանները, ռեստորաններ, խանութներ և շուկաները նույնպես չեն գործելու: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Վրաստանի  առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտնել  է, որ համաճարակաբանական իրավիճակը պահպանելու համար կարևոր է, որ մարդկանց շարժը շաբաթական 2 օր քիչ լինի:

Նրա խոսքերով՝ «Հաշվի առնելով տարբեր երկրների պրակտիկան, որոշվել է օգտագործել սահմանափակումները շաբաթական 2 օր: Պարտադիր չէ, որ դրանք լինեն շաբաթ և կիրակի օրերը; որոշենք ՝ «փակ» կլինեն  շաբաթ և կիրակի օրերը, թե՞ շաբաթվա որևէ այլ օրեր»,- նշել է Տիկարաձեն:

Փետրվարի 1-ից Վրաստանում կվերացվեն հոկտեմբերի 28-ից երկրում ներդրված մի շարք սահմանափակումներ. կաշխատեն բոլոր խանութներն ու առևտրի կենտրոնները: Բացի այդ, Վրաստանը որոշել է վերսկսել կանոնավոր թռիչքները, որոնք դադարեցվել էին 2020 թվականի մարտին:

Դիտվել է 9036անգամ
Վերջին լուրեր