Վրաստանի իշխանությունները պարտավորվում են քաղաքացիներին փոխհատուցել կորոնավիրուսային պատվաստանյութի պատճառած վնասները
Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակական առողջության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ պետությունը պարտավորվում է փոխհատուցել կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացքում մարդուն պատճառված վնասը:
Պետությունը պատրաստ է պատասխանատվություն կրել պատվաստանյութից հնարավոր վնասների համար, բացի այն դեպքերից, եթե պատվաստումների ընթացքում չի կատարվել բժշկական սխալ կամ անձին վնաս է պատճառվել արտադրողի կամ ներմուծողի մեղքով: Վնասի հատուցման ձևերն ու կարգը որոշվելու են կառավարության առանձին որոշմամբ:
Օրենքում նշվում է, որ Վրաստանը գնելու է պատվաստանյութ, որը կհաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարմինների կողմից: Հանրապետությունն ակնկալում է պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ստանալ փետրվարի վերջին: