Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունվար / 2021 : 22-45

 Լուկաշենկո․ Պատրաստ եմ պաշտպանել իր երկիրը «տանկով, ՀՄՄ-ով և ավտոմատը ձեռքիս»
 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել իր երկիրը, ինչ գնով էլ լինի, և եթե պետք լինի, ապա «տանկով, ՀՄՄ-ով և ավտոմատը՝ ձեռքին»,- այս մասին ասել է Լուկաշենկոն օրենսդրության կատարելագործման հարցերին նվիրված խորհրդակցությանը,- փոխանցում է  ТАСС-ը։

«Ոչ մի դեպքում չի կարելի թուլանալ: Մեզ մարդիկ երբեք չեն ների մեր անփութությունը:

Այն, որ մենք կոշտ ենք գործել՝ պաշտպանելով մեր երկիրը, արդեն շատերն են հասկացել: Իսկ մյուսները կհականան: Պետք չէ նախատել ինձ, որ ես պաշտպանում էի իմ երկիրը:

Սա իմ սահմանադրական պարտքն է: Եվ ես կպաշտպանեմ, ինչ էլ որ դա արժենա ինձ համար: Պետք լինի՝ տանկով, ՀՄՄ-ով (հրետանու մարտական մեքենա), ավտոմատը ձեռքիս»,- նշել է երկրի առաջնորդը։

Նշենք, որ Բելառուսում արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում:

Ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները չեն ընդունում անցյալ տարվա օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն նախագահի պաշտոնում վերընտրվել էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Դիտվել է 24566անգամ
Վերջին լուրեր