29 / Հունվար / 2021 : 14-03

Իրանում վերջին կես տարում երկրորդ մարզիկին են մահապատժի ենթարկել

Իրանի Դիզֆուլ քաղաքի բանտում մահապատժի են ենթարկել 30-ամյա ըմբիշ Մեհդի Ալի Հոսեյնիին: Այս մասին տեղեկացնում է Իրանի ազգային դիմադրության խորհուրդը:

Իշխանությունները մեղադրել են Հոսեյնիին 2015 թվականին զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մարդ սպանելու համար: Հոսեյնիի մահվան դատավճիռը ուժի մեջ էր մնացել, քանի որ սպանվածի ընտանիքը հրաժարվել էր նրան ներում շնորհելուց:

Իրանցի մեկ այլ ըմբշամարտիկ՝ 27-ամյա Նավիդ Աֆքարին, մահապատժի է ենթարկվել 2020 թվականի սեպտեմբերին: Նա 2018 թվականի ամռանը մասնակցել է բողոքի ակցիաներին: Աֆքարին ձերբակալվել էր մարդասպանության մեղադրանքով, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները պնդում էին, որ հանցագործությունը կատարելու մասին նրա խոստովանությունը խոշտանգումների արդյունք էր, իսկ մարզիկը մահապատժի է ենթարկվել քաղաքական նկատառումներով:

Դիտվել է 36746անգամ
Վերջին լուրեր