Էրդողանն իր էջում հրապարակել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցին՝ ներկայացնելով որպես մզկիթ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տելեգրամի իր էջում տեղադրել է Կարսի հայկական Առաքելոց եկեղեցու նկարը Կարսի բերդի ֆոնին՝ ներկայացնելով որպես մզկիթ եւ գրառում կատարել՝ իսլամում նամազի գլխավոր օր համարվող ուրբաթ օրվան նվիրված։
Էրդողանը մուսուլմաններին ողջունել է հրապարակելով Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ»: Դիմելով կրոնակից եղբայրներին, լուսանկարին կից նա գրել է. «Սիրելի եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»:
Պատրաստեց yelaket.am