Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունվար / 2021 : 16-57

Միլիարդատեր Ռոտենբերգը հայտարարել է, որ Գելենջիկի դղյակը պատկանում է իրեն 

Ռուսաստանցի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգը հայտարարել է, որ Գելենջիկում գտնվող դղյակը, որն իբր պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իրականում պատկանում է իրեն: Այս մասին Ռոտենբերգն ասել է Mash տելեգրամ ալիքին։

Միլիարդատերն ասել է, որ այդ դղյակը որպես հյուրանոց է ծառայելու, ինչով պայմանավորված էլ այնտեղ մեծ թվով սենյակներ կան: Նա խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հյուրանոցային բիզնեսը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հենց հիմա հայտնում այդ մասին, Ռոտենբերգն ասել է, որ դրա պատճառը բարձրացած սկանդալն է:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարում էր, որ Գելենջիկի դղյակը  պատկանում է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Առնչվող հրապարակումը՝

Լրագրողները մուտք են գործել Գելենջիկի հայտնի «պալատ» (տեսանյութ) 

Դիտվել է 97369անգամ
Վերջին լուրեր