Պուտինը և Ալիևը քննարկել են ռուս թուրքական մոնիտորինգի կենտրոնի աշխատանքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը, փոխանցում է RT-ն:
«Իլհամ Ալիևը շնորհավորել է իր ռուս գործընկերոջը Աղդամի շրջանում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները շեշտել են, որ դիտարկման կենտրոնը կծառայի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովման գործին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարևորել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով Մոսկվայում կայացած հանդիպումը, որը նվիրված է նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությամբ ամրագրված՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման իրագործմանը:
Առնչվող հրապարակումը
Աղդամում բացվել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը