31 / Հունվար / 2021 : 13-01

Կլեոպատրայի դիմակը կնճիռների համար․Կայսրուհու հմայքի գաղտնիքները 

Եգիպտոսի տիրուհի Կլեոպատրան ուներ  գեղեցկության պահպանման իր գաղտնիքները։  Կլեոպատրային հաջողվում էր մշտապես հմայիչ և գայթակղիչ տեսք ունենալ։  Եգիպտոսի տիրուհին միշտ հատուկ դիմակներ էր օգտագործում։
 

Կլեոպատրայի դիմակի համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

·        կես կիտրոնի հյութ

·        2 ճաշի գդալ կապույտ կավ

·        1 թեյի գդալ թթվասեր կամ 2 ճաշի գդալ կաթ

·        1 թեյի գդալ մեղր

Դիմակի պատրատման եղանակը․ Խառնել բոլոր բաղադրիչները հավասար մինչև ստացվի համասեռ զանգված:

Քսեք դեմքին`խուսափեք աչքերի շուրջը տարածելուց, նախապես աչքերի տակը համապատասխան կրեմ քսեք։ 20 րոպե հետո դիմակը լվացվեք գոլ ջրով և մաշկին քսեք խոնավացնող քսուկ:

Շաբաթը մեկ անգամ  օգտագործեք այս դիմակը և կտեսնեք արդյունավետությունը։ Մաշկը կդառնա  ավելի թարմ և հարթ։ 

Կլեոապատրայի մեկ այլ դիմակ․ Կաթը  խառնել մեղրի հետ, այնքան որ ստացվի միասեռ զանգված և քսել դեմքին։ Պահել 15-20 թոպե։ Լվանալ գոլ ջրով։ Վերջում քսել խոնավեցնող քսուկ։

 

Կլեոեպատրան հատուկ խնամում էր իր մարմինը։ Նա կաթով վաննաներ էր ընդունում։ Մինչեւ կաթով վաննա ընդունելը, Կլեոպատրան դեմքին ծովի աղով եւ սերուցքով պատրաստված հատուկ սկրաբ էր քսում։ Ջրի փոխարեն նա օգտագորժում  էր էշի կաթ, նուշի յուղ եւ մեղր։ Կաթի ջերմաստիճանը համապատասխանում էր մարմնի ջերմաստիճանին։ Վաննան ընդունում էր մոտ 20 րոպե՝ ոչ ավելի։

Իսկ ինչպես էր մազերը խնամում եգիպտական թագուհին

Կլեոպատրան իր վարսերը լվանում էր միայն ձվի դեղնուցով պատրաստված փրփուրով։ Բացի դրանից կայսրուհին օգատգործում էր նաեւ եղինջով, կռատուկի արմատներով եւ գայլուկի կոներով պատրաստված թուրմեր։

Պատրաստեց yelaket.am

Դիտվել է 39727անգամ
Վերջին լուրեր