31 / Հունվար / 2021 : 13-22

Գարեջին Վրաստան է, և վայրի Ալիեւի արյունոտ ռեժիմն այստեղ կկոտրի իր վիզը. վրացի դատախազի ահազանգը

Իրավաբան, փաստաբան, դատախազ, «Օբյեկտիվ» հեռուստառադիոյում հաղորդաշարի հեղինակ Նիկոլոզ Մժավանաձեն սոցցանցի իր էջում ահազանգում է Վրաստանում թուրք-ադրբեջանական սանձարձակությունների, ինչպես նաև վրաց միջնադարյան Դավիթ Գարեջիի վանական համալիրի՝ Ի. Ալիևի կողմից նվաճման փորձերի մասին։

 Նիկոլոզ Մժավանաձեի անդրադարձը.

«Ադրբեջանցի օկուպանտները սկսեցին կառուցել ժամանակակից մայրուղի «Քեշիկչիդաղի»-ում, նրանք այսպես են անվանում Դավիթ Գարեջիի վանական համալիրը: Այս մասին հայտնում են ադրբեջանական հրապարակումները՝ հղում անելով ճանապարհների պետական գործակալության տեղեկատվության վրա։

Մինչ մեր դատախազությունը կքննի Գարեջիի գործը, մինչ Գարեջիի բանակցություններում օկուպանտների հեռանալու հարցը կբարձրացվի՝ Ալիևը ուղղաթիռով կհասնի Չիչխիթուրի և կասի՝ «Շնորհավորում եմ, Գարեջին մերն է»:

Ադրբեջանի կառավարությունն ամեն օր պնդում է, որ դա հորդա է, որը նվաճում է իր կողքին գտնվող քրիստոնեական երկիրը: Վայրի Ալիեւի արյունոտ ռեժիմը:

Գարեջին Վրաստան է, և ինչպես բոլոր նվաճողները, Ալիևն էլ հենց այստեղ կկոտրի իր վիզը»։

Դիտվել է 78183անգամ
Վերջին լուրեր