Ադրբեջանի ՆԳՆ հատուկջոկատային սպան ինքնասպանություն է գործել

Հունվարի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատներից մեկի հրամանատար, 1989 թ․ ծնված կապիտան Մամմադով Ալիմ Նազիմ օղլուն (Məmmədov Alim Nazim oğlu) ինքնասպան է եղել՝ ատրճանակով կրակելով սրտին։ Դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի Ղուբա շրջանի զորամասերից մեկում։ Այս մասին գրում է Ռազմինֆոն։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ կապիտան Մամմադովը արցախյան վերջին պատերազմի մասնակից էր։
Լուսանկարում՝ Մամմադով Ալիմ Նազիմ օղլու (Məmmədov Alim Nazim oğlu)