Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Փետրվար / 2021 : 15-36

Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել

Էգեյան ծովի մերձափնյա Իզմիրի նահանգի Քարաբուրունի շրջանում մեկ ժամում իրարահաջորդ 3 երկրաշարժ է գրանցվել 4.1, 5.1 և 4.8 մագնիտուդ ուժգնությամբ: Փոխանցում է ermenihaber-ը։

Ցնցումները, որոնք զգացվել նաև հարակից շրջաններում, բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են փետրվարի 1-ին տեղական ժամանակով 08:03-ին, 08:46-ին և 08:47-ին:

Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 24, 20 և 7 կմ խորությունների վրա։ 

Դիտվել է 17263անգամ
Վերջին լուրեր