01 / Փետրվար / 2021 : 19-21

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապիկների և տատիկների միջազգային օր է սահմանել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապիկների և տատիկների միջազգային օր է սահմանել, հաղորդում է Vatican News-ը:

«Պապիկներին և տատիկներին հաճախ մոռանում են: Եկեք չմոռանանք այս հարստությունը, պահպանենք հիմքերը և փոխանցենք դրանք»,- ասել է Հռոմի պապը:

Ֆրանցիսկոսը հավելել է, որ տոնակատարության ամսաթիվը ընտրվել է Հիսուս Քրիստոսի պապի և տատի՝ Հովակիմ և Աննա սրբերի մեծարման օրվան մոտ լինելու պատճառով:

Դիտվել է 7711անգամ
Վերջին լուրեր