Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 858 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կատարվել է 17 271 թեստավորում։ Նշվում է, որ վերջին 7 օրում դրական է եղել կատարված թեստերի 3,8%-ը:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 259 209 դեպք: Ապաքինվել է ևս 580 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 250 289:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 208 անձ: