Շուշաննա Թովմասյանը հրապարակել է որդու լուսանկարը
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը։ Դերասանուհին ու նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սայանը, հունվարին ծնողներ են դարձել։ Զույգը փոքրիկին տվել է Միկա անունը։
Instagram-յան Stories բաժնում երիտասարդ մայրիկը տեղադրել է փոքրիկի լուսանկարը։ «Ամեն ինչ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Շուշաննան։
Փոքրիկի լույս աշխարհ գալու մասին Շուշաննան հայտնել էր իր միկրոբլոգում։ «Քո սերը մի ուրիշ աշխարհ է»,- գրել էր դերասանուհին։
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            

                
                
                
                