Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Փետրվար / 2021 : 18-11

30-ամյա ծննդկան է մահացել․ «Բեգլարյան» ԲԿ-ն պարզաբանում է տարածել  

«Բեգլարյան» բժշկական կենտրոնում 30-ամյա ծննդկան է մահացել, որի կապակցությամբ ԲԿ-ն  հայտարարությամբ հանդես եկավ, որը ներկայացնում ենք ստորև․

«01.02.2021թվականին 00 ժամ 30ր «Բեգլարյան» ԲԿ է ընդունվել Ն.Լ. Արշակյանը գանգատվելով պտղի ակտիվ խաղից և ցավերից որովայնի ստորին շրջանում: Հղին կլինիկայում հետազոտվել է, դրվել է նախնական ախտորոշում ՝

Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ

Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային հիպօքսիա
Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն
Հաշվի առնելով ախտորոշում հղին կլինիկայում ստացել է հղիությունը պահպանող բուժում ՝ մագնեզիալ թերապիա,սպազմոլիտիկ, արգանդ-պլացենտար արյան շրջանառությունը բարելավող թերապիա:

 
01.02.2021թ 21ժամ 00ր կատարվել է հերթական ԿՏԳ (պտղի սրտի զարկերի մոնիտորինգ) հետազոտությունը, որի ժամանակ դիտվել է պտղի սրտի զարկերի հաճախացում 190-200 զ/ր, սրտի զարկերը՝ պարզ և ռիթմիկ:

Դրվեց կլինիկական ախտորոշում ՝
Ds: Հղիություն 35շբթ:ԲՄԱ: ԲԳԱ

Վարիկոզ հիվանդություն

Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա

Հղիին և հղիի ամուսնուն տեղյակ է պահվել պտղի կյանքին սպառնացող վտանգի և շտապ կարգով ծննդալուծման անհրաժեշտության մասին: Ստացվել է հղիի և հղիի ամուսնու համաձայնությունը կեսարյան հատման ճանապարհով, շտապ կարգով ծննդալուծման համար: Վարման պլանը համաձայնեցված է եղել կլինիկայի տնօրեն, պրոֆեսոր ՝ Գ.Ա. Բեգլարյանի հետ:

01.02.2021թ 22 ժամ 00ր սպինալ անզգայացման պայմաններում կատարվել է կեսարյան հատում արգանդի ստորին սեգմենտում: Վիրահատությունը ընթացել է հարթ:Ծնվել է անհաս,իգական սեռի 3000,0գ քաշով,49 սմ հասակով նորածին,առկա էր պորտալարի փաթաթում պարանոցի շուրջ: Նորածնի վիճակը գնահատվել է կայուն բավարար: Դրվել է հետվիրահատական ախտորոշում ՝

Ds: Հղիություն 35շբթ: ԲՄԱ: ԲԳԱ
Վարիկոզ հիվանդություն
Պտղի ներարգանդային սուր հիպօքսիա
Վաղաժամ ծննդաբերություն
Պորտալարի փաթաթում

02.02.2021 թ 05ժամ 30ր Ծննդկանի վիճակը կտրուկ վաթարացել է, կատարվել է վերակենդանացման բոլոր միջոցառումները, որոնք անարդյունավետ էին և 06 ժամ 15 ր արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը և ծննդկանի հարազատներին: Հարազատների մուտքը կլինիկա չի խոչընդոտվել: Նրանք հանդիպել են վիրահատող բժշկին և հերթապահ անձնակազմին: Ուստի Շամշյանի հաղորդումը այն մասին, որ կլինիկայի դռները զմռսված են և բժիշկները հօդս են ցնդել չի համապատասխանում իրականությանը:

Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն, որի արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք:
«Բեգլարյան» ԲԿ-ի տնօրինությունը և ամբողջ բուժանձնակազմը ցավակցում և կիսում է հարազատների վիշտը»:

 

«Բեգլարյան բժշկական կենտրոնում» ծննդկան է մահացել 

Դիտվել է 43781անգամ
Վերջին լուրեր