Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Փետրվար / 2021 : 20-31

 Լահմաջո. այս բաղադրատոմսով այն շատ համեղ և փափուկ կստացվի

Բաղադրամասեր

Խմորի համար` 1 բաժակ մածուն, 1 թ/գ սոդա, աղ, ալյուր,

Միջուկի համար` 500 գրամ հորթի միս, 2 հատ մեծ լոլիկ, 1 հատ կծու կարմիր պղպեղ, 5-6 պճեղ միջին չափի սխտոր, 2 հատ գլուխ սոխ, չորացրած կամ թարմ անանուխ, 0.5 կապ մաղադանոս, աղ, սև և կարմիր պղպեղ։

Պատրաստման եղանակը: Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպչող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:

Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել հորթի աղացած մսի վրա և լավ խառնել:

Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1 ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե:

Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահմաջոն պատրաստ է: Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ:

Մատուցել լիմոնի կտորներով և թանով:

Բարի ախորժակ։

Դիտվել է 50804անգամ
Վերջին լուրեր