03 / Փետրվար / 2021 : 09-29

 Կարսի զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները

«Հայաստանին հարակից Կարսում Թուրքիան եւ Ադրբեջանը սկսել են տասնօրյա համատեղ զորավարժություններ:

Զորավարժությունների ուղերձի ռազմական կողմն այն է, որ երկու երկրների զորքերի հրամանատարաշտաբային համատեղ փոխգործակցության արդյունավետությունն է ստուգվում, ինչպես նաեւ զորքերի մարտունակությունն է բարձրացվում:

Անհամեմատ ավելի բազմանշանակ են զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները: Եթե այն նպատակ  է հետապնդում ճնշում գործադրել Հայաստանի վրա եռակողմ հայտարարության դրույթները կատարելու եւ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, լոգիստիկ ենթակառուցվածքները բացելու ուղղությամբ, ապա դա տրամաբանական չէ:

Քանի որ նման հարցերը մի կողմից ամրագրված են միակ իրավական ուժ ունեցող եռակողմ հայտարարության մեջ, որի կետերի կատարումը եթե խախտող էլ կա, ապա դա, միանշանակ, Ադրբեջանն է:

Եթե դիտարկենք այն տարբերակը, որ զորավարժություններն ուղղված են Հայաստանի արեւմտյան սահմանների դեմ, ապա դա ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի հետ առճակատման նախապատրաստություն, քանզի հայտնի է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրով այդ սահմանի վերահսկողությունը իրականացնում են ռուսական սահմանապահ զորքերը եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 29894անգամ
Վերջին լուրեր