03 / Փետրվար / 2021 : 14-18

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մահացել է 2 քաղաքացի (լուսանկարներ)

Թուրքիայի արևուտքում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Իզմիրի կենտրոնական մի քանի թաղամասերի, այդ թվում` Ալիաղայի, Ֆոչայի և Դիքիլիի փողոցները: Ջրհեղեղը տարածվել է նաև հարակից շրջաններում,-փոխանցում է ermenihaber-ը։

Բազմաթիվ տներ, աշխատավայրեր և քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ վնասներ են կրել:  

Իզմիրի նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերի հաղորդմամբ՝ ջրհեղեղի հետևանքով 2 քաղաքացի է մահացել, որից մեկի մարմինը գտել են հեղեղի տակ մնացած ավտոմեքենայի մեջ:

Դիտվել է 12614անգամ
Վերջին լուրեր