Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Փետրվար / 2021 : 16-48

Դոլարի փոխարժեքը հատեց 520 դրամի սահմանագիծը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 3-ին, կազմել է 520.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.95 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 625.58 դրամ (նվազել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 709.74 դրամ (նվազել է 0.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.84 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  456.96 դրամ, ոսկի՝  30,655.31 դրամ, պլատին՝ 18,428.98 դրամ:

Դիտվել է 22435անգամ
Վերջին լուրեր