Ալիևն ադրբեջանցիներին կոչ է արել առայժմ զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմել է երկրի քաղաքացիներին` կոչ անելով դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Ցավոք, պատերազմից հետո և վերջին օրերին այնտեղ տեղի են ունենում դժբախտ պատահարներ: Ես ուզում եմ դիմել Ադրբեջանի քաղաքացիներին, խնդրում եմ նրանց առանց թույլտվության չայցելել այնտեղ, քանի որ դա վտանգավոր է»,- ասել է Ալիևը Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովի հետ հանդիպման ժամանակ:
Ալիևը նաև կոչ է արել հսկիչ-անցագրային կետերի աշխատակիցներին ուժեղացնել հսկողությունը դիտակետերում: