Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2020 : 12-28

 

Մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու․ Փաշինյան
 

«Գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին, բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը վստահեցրեց, որ  Վրաստանի, Ռուսաստանի գործընկերների հետ սերտ գործարկցության արդյունքում այս պահին հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումների հարցում սկզբունքորեն խնդիրներ չեն եղել։ 

Փաշինյանը անդրադարձավ նաև  Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքին, իսկ  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը, թեև նախկինում էլ հեռահար էր իրականացնում։

«Ակտիվ մասնակցություն է ունենում, կարանտինից դուրս է եկել։ Նաև ՌԴ-ում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսեթիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն: Այսինքն՝ բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ»,-ասաց Անանյանը:

Դիտվել է 3831անգամ
Վերջին լուրեր