Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2021 : 13-04

Բանկի կողմից խախտումների համար կսահմանվի ավելի բարձր տուգանք

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած օրենքի նախագծին, որով սպառողների վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար բանկերի նկատմամբ կսահմանվեն տուգանքի ավելի բարձր չափեր:

Այժմ գործող օրենքներով սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված են տուգանքի հետևյալ չափերը` առաջին անգամ խախտման համար` 100 հազար, երկրորդ անգամ` 200 հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ:

Պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ բանկի կողմից օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 500 հազար դրամ, բայց ոչ պակաս, քան 300 հազար դրամ: Իսկ 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` 1 մլն դրամ, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, երեք և ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք` մինչև 2 մլն, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը:

Կենտրոնական բանկն իր հերթին պաշտպանում է օրենսդրական այս նախաձեռնությունը: Հանձնաժողովի նիստում երկար քննարկումներից հետո նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն:

Դիտվել է 12759անգամ
Վերջին լուրեր