Ձերբակալվել Է «Արաբական թերակղզու Ալ Քաիդա»-ի պարագլուխը
Արաբական թերակղզում Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման առաջնորդ Խալիդ Բատարֆին ձերբակալվել էր հոկտեմբերին Եմենում, հայտնի է դառնում մոնիթորինգային խմբի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված զեկույցից:
«Արաբական թերակղզու Ալ Քաիդա խմբավորումը լուրջ խնդիրներ է ունեցել 2020-ի վերջին: Դրա ղեկավար Խալիդ Բատարֆին ձերբակալվել էր հոկտեմբերին Էլ Մահրա նահանգի Էլ Գայդա քաղաքում»,- ասվում է փաստաթղթում: Դիտորդները հայտնում են, որ նույն գործողության արդյունքում սպանվել է փոխնախագահ Սաադ Ատեֆ ալ Ավլակին:
2018-ի աշնանը ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Բատարֆիին ձերբակալելուն նպաստող տեղեկատվություն տրամադրողների պարգևատրությունը կաճի՝ 5 միլիոնից հասնելով 10 միլիոն դոլարի: