Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Փետրվար / 2021 : 12-13

Թուրքիան ույղուրներին օգտագործում է Չինաստանին ներսից հարվածներ հասցնելու համար

«Ասիայում զարգացվում է եւս մեկ հիմնահարց, որը կրկին կապվում է Թուրքիայի հետ: Վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումների դաշտ է բերվում Չինաստանի Սինցզյան նահանգում բնակվող ույղուրների հարցը:

Ույղուրներն էթնիկ թուրքեր են, որոնց Թուրքիան օգտագործում է Չինաստանին ներսից հարվածներ հասցնելու համար: Նրա ակտիվ աշխատանքի արդյունքում վերջին երկու տասնամյակում ակտիվացել են ույղուրների անջատողական տրամադրությունները:

Թուրքիան այս դեպքում քիչ է հրապարակային հայտարարություններով հանդես գալիս եւ ավելի շատ գործողություններ է իրականացնում այնտեղ ստեղծած գործակալների ցանցի միջոցով:

Ակնհայտ է, որ Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ նման ապատեղեկատվության տարածման միջոցով փորձ է արվում ույղուրների խնդիրը մշտապես օրակարգում պահել եւ աշխարհաքաղաքական զարգացումների՝ իր համար բարենպաստ իրավիճակում դա դարձնել գործուն գործիք:

Թուրքիան ձգտում է մեծ թուրանի իր տեսլականի ստեղծման գործընթացը սկսել հենց ույղուրներից:

Այստեղ պետք է նկատել, որ հազարամյակների ընթացքում Ասիայից դեպի Եվրոպա տեղաշարժվելիս էթնիկ թուրքերի բնակության բազմաթիվ գաղութներ են ձեւավորվել, եւ եթե Թուրքիան նպատակադրվել է վերականգնել այդ հետագիծը, ապա անխուսափելիորեն հակամարտության մեջ պետք է մտնի ոչ միայն Չինաստանի, այլեւ ՌԴ-ի, Իրանի, Վրաստանի եւ հիմա նաեւ մեծ թվով թուրքեր ունեցող եվրոպական երկրների հետ»:

  Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 12491անգամ
Վերջին լուրեր